Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը չի պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել: Այդ մասին է հայտարարել ֆուտբոլիստի գործակալը:
Հիշեցնենք` շրջանառվող լուրերի համաձայն` Կրոսը «Մանչեսթեր Յունայթեդ» կտեղափոխվի: Նշվում էր, որ ակումբների ներկայացուցիչներն արդեն բանակցել են և համաձայնության հասել կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ:
«Վերջին ժամանակաշրջանում բազմաթիվ լուրեր են շրջանառվում Կրոսի հնարավոր տրանսֆերի շուրջ: Տոնին չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը: Կարծում եմ` նա կշարունակի ելույթները մյունխենյան ակումբում մինչև 2015 թվականը»,- ասել է ֆուտբոլիստի գործակալը:








































