ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Գրոսիին նշանակել է գործակալության նոր գլխավոր տնօրեն: Այդ մասին Twitter-ում հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Գործակալության նախորդ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մահացել է հուլիսի վերջին: Նա ՄԱԳԱՏԷ-ն գլխավորում էր 2009 թվականից: Նրանից հետո գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր դարձել Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Կոռնել Ֆերուցեն: