Ամերիկուհին շշի մեջ տեղադրված հաղորդագրություն է նետել Ատլանտյան օվկիանոս և երկու ամիս անց պատասխան է ստացել, հայտնում է Northjersey.com պորտալը:
Հոլլի Ռոմանեկը սառը սուրճի շշով նամակ է նետել Ատլանտյան օվկիանոս Նյու Ջերսիում հանգստի ժամանակ: Հաղորդագրության մեջ նա խնդրել է գտնողին կապվել իր հետ էլեկտրոնային փոստով և երկու ամիս անց պատասխան է ստացել:
Շիշը 1885 կիլոմետր է հաղթահարել և հայտնաբերվել է տղամարդու կողմից Նյուֆաունդլենդ կղզում:






































