ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատներն այս շաբաթ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քվեարկությանը կդնեն հետաքննության բանաձևն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում: Այդ մասին հաղորդվում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ հոկտեմբերի 28-ին տարածված հայտարարության մեջ:
«Այս շաբաթ մենք լրիվ կազմով պալատի քվեարկությանը կդնենք բանաձև, որը հաստատում Է հետաքննության առկայությունը, որն այժմ կատարում են մեր կոմիտեները»,- ասված Է փաստաթղթում: «Մենք այդ քայլն անում ենք, որպեսզի վերացնենք բոլոր կասկածներն այն բանի շուրջ, թե Թրամփի վարչակազմը կարող Է արդյոք պահել փաստաթղթեր, խոչընդոտել վկաների կողմից ցուցմունքներ տալուն, անտեսել կանոններին համապատասխան ուղարկված ծանուցագրերը կամ շարունակել խոչընդոտներ հարուցել Ներկայացուցիչների պալատի գործունեության համար»,- ընդգծել Է Փելոսին:
Ընդսմին, ինչպես հայտնում են Միացյալ Նահանգների մի շարք զանգվածային լրատվամիջոցներ, բանաձեւի շուրջ քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































