Մոդել Ռիկ Ջենեսթի մահը, որը հայտնի է Zombie Boy անունով, դժբախտ պատահարի հետևանք է, այլ ոչ թե ինքնասպանության, հայտնում է CBC-ն՝ հղում անելով քննիչ Մելիսա Գանյոնի զեկույցին:
Զեկույցում ներկայացված վարկածի համաձայն, Ռիկ Ջենեսթն ընկել է երրորդ հարկի պատշգամբից և մահացել է գլխի վնասվածքի պատճառով:
Մելիսա Գանյոնն իր զեկույցում նշում է, որ Ջենեսթը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ և բուժման կուրս էր անցել, բայց մահվանից առաջ նա երջանիկ էր և ծրագրում էր ամուսնանալ:

Քննիչը պատշգամբից պատահաբար ընկնելը համարում է կատարվածի առավել հավանական սցենարը՝ հաշվի առնելով մահվան պահին Ջենեսթի ալկոհոլային թունավորման բարձր մակարդակը:








































