Կանադայի Քորնուոլ քաղաքում բնակվող ամուսնական զույգը՝ Սյուզան և Դենի Բեյքերները, ուրբաթ օրը կես միլիոն դոլարի հայց են ներկայացրել ամերիկյան ավտոհսկայի՝ General Motors-ի դեմ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Դատարան դիմելու պատճառն ուղղակիորեն կապված է վերջերս շուկայից 2.6 հազար ավտոմեքենաների հետկանչման խնդիրներից մեկի՝ անվտանգության բարձիկների բացման հետ:
Հետ կանչած ավտոմեքենաների թվում է նաև Saturn Ion-ը, որով երթևեկելիս մոտ երկու տարի առաջ վթարից մահացել է Բեյքերների որդին՝ Նիկոլասը:










































