Sotheby’s աճուրդի տունը աճուրդի է հանում ժամանակակից արվեստի գործեր: Այսպես, «փոփ-արթի» արքա Էնդի Ուորհոլի 6 ինքնանկարների շարքը աճուրդի կհանվի մայիսի 14-ին: Կտավները կվաճառվեն որպես մեկ լոտ: Ակնկալվում է վաճառքից ստանալ 25-35 մլն դոլար՝ գրում ITAR-TASS-ը:
Ինքնանկարներն Ուորհոլի կողմից ստեղծվել են 1986-ին՝ մահվանից ընդամենը մի քանի ամիս առաջ: Դրանց ներկայիս տերերը կտավների շարքը գնել են 1986-ի հուլիսին՝ 57.5 հազար դոլարով: Ուորհոլը հստակ հարահանգներ է թողել այն կապակցությամբ, թե ինչ հեռավորությամբ և գույների ինչպիսի տարբերությամբ պետք է կախվեն իր նկարները: Հենց նման կերպ էլ նրանք կախված են եղել 28 տարի:







































