Thursday, 02 07 2026
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել

Աշխարհում և Հայաստանում առաջնային են բնապահպանական խնդիրները. տեղի ունեցավ Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Սույն թվականի հոկտեմբերի 22-25-ը Երևանում տեղի ունեցավ «Արևորդի բնության և մշակույթի պահպանման» ՀԿ-ի և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) կողմից իրականացվող Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ աշխարհում և Հայաստանում առաջնային են բնապահպանական խնդիրները, որոնք ունեն արդյունավետ լուծումների կարիք։ Այս տեսանկյունից կարևոր է հանրության շրջանում բարձրացնել բնապահպանական խնդիրների նկատմամբ ուշադրությունը և վայրի բնության պահպանության իրազեկվածության մակարդակը, ինչն էլ իրականացվել է Փառատոնի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների շրջանակներում։

Փառատոնի չորս օրերի ընթացքում ցուցադրվող ֆիլմերի, իրականացվող միջոցառումների արդյունքում առավել մեծ ուշադրության արժանացան պատանիներն ու երիտասարդ սերունդը՝ իրենց մեջ կրելով գիտելիքներն ու բնության նկատմամբ հոգատարությունը, որը փոխանցվել է այս ընթացքում։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը, որտեղ և հայտնի դարձան հայտարարված երկու մրցույթների հաղթողները։ Լավագույն լրագրողական աշխատանք (Best Journalistic Report) անվանակարգում ժյուրիի ընտրությամբ հաղթող ճանաչվեց Քրիստինե Աղալարյանի կողմից ներկայացված «Հայկական ոսկու գինը» աշխատանքը (Հետք), իսկ Լավագույն բնապահպանական ֆիլմ անվանակարգում ժյուրիի ընտրությունը կանգ առավ «Աշուն. Գույների աշխարհ» ֆիլմի վրա, հեղինակ՝ Անետ Շյուրիխ։ Հանձնվեց նաև հատուկ մրցանակ Կանադայից ներկայացված Մեթյու Րիթսի հեղինակած «Անոտեի տապանը» ֆիլմին: Վայրի բնության անվանակարգում գլխավոր մրցանակը հանձնվեց «Ծննդոց 2.0» ֆիլմին, հեղինակ՝ Քրիսթիան Ֆրեյ, Շվեյցարիա, իսկ հատուկ մրցանակի արժանացավ Դենիել Սթայլզի «Գողացված կապիկները» ֆիլմը: Հաղթողներին հանձվեցին վկայականներ և հատուկ մրցանակ, պատրաստված վարպետ Սարգիս Բաղդասարյանի կողմից։

Ժյուրիի անդամները միաձայն նշեցին, որ կատարել են բարդ ընտրություն, քանի որ թե՛ լրագրողական, թե՛ ֆիլմերի մրցույթներում ներկայացված աշխատանքներում բազմաթիվ արժանի աշխատանքներ կային:

Փակման արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Եվրամիության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Քրիստոֆեր Էլիսը, Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն, Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիլյանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ և պատվավոր հյուրեր։

Եվրամիության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանն ընդգծել է․ «Մենք գտնում ենք, որ մշակութային միջոցառումները հիանալի գործիքներ են հանդիսանում ներգրավելու համար հասարակության տարբեր շերտերի և տարիքային խմբերի՝ քննարկելու համար ռազմավարական հարցեր, ինչպիսին են՝ շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությունը, և մեզնից յուրաքանչյուրը պարտավորություն ունի խթանելու բնապահպանության գաղափարների տարածումը՝ նվազեցնելով թեկուզ մեր ընտանիքների թողած ազդեցությունը»։

Փառատոնի առանցքում գտնվող կովկասյան հովազի խորհրդանիշը առկա էր նաև փակման արարողությանը։ Կովկասյան կենսաբազմազանության տարածքում նկարահանված կովկասյան հովազի ցուցադրվող կադրերը տպավորեցին Փառատոնի հյուրերին, որոնց թվում մեծ մաս են կազմել կրկին պատանիներն ու երիտասարդները։

Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն իր խոսքում կարևորեց, որ փառատոնը հանդիսանում է կարևորագույն խնդիրների մասին քննարկումների հարթակ: «2005թ.-ին, երբ առաջացավ նման փառատոն ստեղծելու գաղափարը, մեր թիմն ուժ ու եռանդ չխնայեց գաղափարն իրականության կոչելու գործում. սկզբնական շրջանում տարածաշրջանային Արևորդի փառատոնն այժմ միջազգային է, ունի լայն լսարան և ծառայում է իր ստեղծման նպատակին, իսկ հաջորդ տարի մենք կնշենք մեր երազանքի իրականացման 10-ամյակը»:

Վերջինս նաև հայտարարեց, որ 2020թ․-ին Արևորդի 10-րդ հոբելյանական միջազգային բնապահպանական փառատոնին կհայտարարվի կենսաբազմազանության ուսումնասիրության և բնապահպանության ոլորտներում մեծ ներդրում ունեցող անձանց համար նախատեսված երկու մրցանակի մասին, որոնք շնորհվելու են հաջորդ տարվա փառատոնին․

– Էլեոնորա Գաբրիելյանի անվան բուսաբանական մրցանակ

– Բնության պահպանության մրցանակ

Արարողությանը ներկա էր նաև կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը, որը խորը երախտագիտություն հայտնեց արժանացված ուշադրության համար և բարձր գնահատեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում