Monday, 06 07 2026
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում

«Համոզված եմ՝ Փաշինյանն անվանական որևէ մեկին չի աջակցի». Բադասյանը հնարավոր է առաջադրվի Արցախի նախագահական ընտրություններում

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահան Բադասյանը հնարավոր է առաջադրվի Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Բադասյանը, և ընդգծեց. «Դեռ որոշումը չկա, այժմ նախընտրություն ենք կատարում։ Այդ փուլն ավարտելուց հետո կլինի վերջնական որոշում»։

Մեր զրուցակիցը նշեց՝ համագործակցության օրակարգ չունեն. եթե մասնակցեն, առանձին կմասնակցեն. «Մեր նախընտրությունը հենց այդ նպատակով է, ուզում ենք ընդդիմադիր հարթակի մեջ միավորվել և նախընտրությունը կատարվի ընդդիմադիր հարթակից։ Մենք ընտրելու ենք այն թեկնածուին, որն առավելություն կունենա, որի շուրջը հնարավոր կլինի համախմբվել ու հաղթել։ Մինչ այժմ արծարծվող թեկնածուների մեջ չկա մեր ցանկացած թեկնածուն՝ նրանք կա՛մ իշխանական, կա՛մ նախկին իշխանական թեկնածուներն են։ Մենք ուզում ենք ժխտել նրանց, ժխտողական վերաբերմունք ունենք բոլոր իշխանական թեկնածուների նկատմամբ, ուզում ենք նորը։ Հին մեթոդներով հաղթանակած ապրելն անհնար է, մենք չենք ուզում գոյատևել, ուզում ենք ապրել այստեղ»։

Ինչ վերաբերում է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի առաջադրմանը և այն տեսակետին, թե նա Երևանի նախընտրած թեկնածուն է, Վահան Բադասյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի հայտարարությունը միայն մեզ է վերաբերել, որ կաջակցի միայն մեզ։ Նա այդպես չասաց, բայց մենք հասկանում ենք, որ նա ժխտում է բոլոր իշխանական թեկնածուներին։ Պարզ ասաց, որ նախկին իշխանությունների մաս կազմած, կոռուպցիոն գործարքների մասնակցած և ռեժիմի մաս կազմող բոլոր թեկնածուներին նա մերժում է, և ՀՀ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ նրանք Արցախի ղեկավար չընտրվեն»։

Հարցին՝ Երևանը պե՞տք է դերակատարություն ունենա, մեր զրուցակիցն ասաց. «Երևանի կարծիքը կարևոր է, բայց վերջին հաշվով՝ ընտրողն Արցախի ժողովուրդն է ու Երևանի հորդորները լսելու է։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ դիրք է գրավել, համոզված եմ, որ անվանական որևէ մեկին չի աջակցելու, թողնելու է ազատ ընտրության։ Բայց որպես Հայաստանի անվտանգության և այլ հարցերի երաշխավոր՝ Հայաստանը պետք է կոշտ ձևով ժխտի այն ուժերին, որոնք մեզ տանելու են փակուղի։ Նա հենց դա արեց օգոստոսի 5-ին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում