«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նոր կառավարության ձևավորումից հետո հնարավոր է հրաժարական ներկայացնի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, ՀՀԿ-ական Կարինե Մինասյանը։ Բանն այն է, որ տիկին Մինասյանը համարվում է Տիգրան Սարգսյանի կադրը և 1997թ. սկսած նա աշխատել է այնտեղ, որտեղ ղեկավար է եղել Տիգրան Սարգսյանը՝ Հայաստանի բանկերի ասոցիացիա, Կենտրոնական բանկ և վերջապես՝ կառավարություն։
Եվս մեկ կարևոր հանգամանք. Կարինե Մինասյանն ընդգրկված է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության աշխատանքային խմբում և ակտիվ գործունեություն է ծավալում այս հարցում։ «Ժողովուրդ»-ի հարցին՝ Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք արդյոք նոր կառավարության կազմում, թե՞ հնարավոր է Դուք էլ հեռանաք, տիկին Մինասյանը պատասխանեց. «Միթե դա կարևոր է»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Armenpress-ի










































