Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու առիթով, հայտնում է CNN-ը:
«Ես կցանկանայի շնորհավորել նախագահ Թրամփին իր տպավորիչ նվաճման կապակցությամբ, որը հանգեցրել է ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադիի սպանությանը»,- հայտարարել է Նեթանյահուն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում անելիքները դեռ շատ են:












































