Սկսվող պրոցեսների հետևանքով հավանական է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը ամենամեծ շահողը լինի, ոչ թե հասարակության կասկածները փարատվեն։ Այս մասին այսօր հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Կօգտվի իր անունը կրկին անգամ քննարկման առարկա դառնալուց, կրկին վերակենդանանալուց՝ որպես կերպար։ Բոլորս գիտենք, որ նա ֆիզիկապես կենդանի է, բայց բոլոր ուրիշ առումներով նա մեռած է բոլորիս համար»,-ասաց Մարուքյանը։







































