«Խոսի, չխոսի, միևնույն է՝ նա պետք է նստի, բանտում անցկացնի իր ամբողջ կյանքը»,-հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի մասին խոսելիս այսօր ասել է ՀՀ Ազգային հերոս, ահաբեկչության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։
Նրա խոսքով՝ դատավարությունը չի փարատել հասարակության մեջ եղած կասկածները, և այսօր ավելի ուժեղ է հասարակական պահանջը՝ գործը ամբողջությամբ բացահայտելու համար։







































