Հրապարակային գործարք է առաջարկվում ոճրագործին եւ դա անթաքույց հնչում է իշխանությունը ներկայացնող անձի շուրթերից», այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Քրեական գործում կա առանձնացված մաս եւ այն գտնվում է իրավասու մարմինների լիազորությունների ներքո: Այս մասով ընթացքը երբեք չի կասեցվել, սակայն ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել ներքաղաքական այս իրավճակում հրապարակ նետվող այն թեզերի վրա, որոնցով, փաստորեն, հրապարակային գործարք է առաջարկվում ոճրագործին եւ դա անթաքույց նաեւ հնչում է իշխանության ներկայացուցչի շուրթերից: Անձինք էլ կան, որ քսան տարի լռել են, եւ այսօր ունենալով բարձր, պատասխանատու պաշտոն, հրապարակային հնչեցնում են մի բան, որն, ըստ էության, հանցագործի, ոճրագործի հետ գործարքի առաջարկ է: Ես նկատի ունեմ նույն Արման Բաբաջանյանին: Տարբեր առաջարկները խոսում են այն մասին, որ մարդիկ փորձում են օրակարգում կեղծ թեզեր առաջ քաշել եւ շեղել պետության եւ հանրության ուշադրությունը անվտանգության համակարգերից»,-ասել է Արծվիկ Միանսյանը:










































