Ավստրիայի Գրացի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ մսից հրաժարվելը վատ է ազդում առողջության վրա: Բժիշկների կարծիքով՝ բուսակերների հիմնական խնդիրը չբալանսավորված սննդակարգն է:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ բուսակերներին սրտի նոպաներն ու քաղցկեղն ավելի շատ են սպառնում:
Մեկ այլ ուսումնասիրություն էլ սակայն ցույց է տվել, որ բուսակերները, որպես կանոն, մարմնի ավելի փոքր ծավալ են ունենում, փոխանցում է Euromag-ը: Նրանք հաճախ են հրաժարվում ալկոհոլից և ծխախոտից և սպորտով են զբաղվում:
Սակայն, դրա հետ մեկտեղ բուսակերներն ավելի հաճախ են ալերգիաներից տառապում, ինչպես նաև ընկճախտի անհանգիստ վիճակների նկատմամբ հակում ունեն:
Ապացուցված է, որ չափավոր քանակությամբ կենդանական ճարպերն օրգանիզմի վրա դրական ազդեցություն են ունենում:









































