Վերջերս Մենդիի նկարահանման հերոսներն են դարձել Չարլի և Քելսի Ջոնսոնները ամերիկյան Արկանզասից: Ամուսինները այժմ միասին են պայքարում ահավոր աղետի դեմ. Չարլիի մոտ հայտնաբերել են կրծքագեղձի քաղցկեղ: Աղջկան նշանակել են բուժում, և նա անցնում է քիմիաթերապիայի կուրս:
Ամուսինն ու կինը չեն սկսել սպասել՝ մինչև հիվանդությունը «կխլի» Չարլիի շքեղ մազերը՝ գրում է People-ը: Նրանք խիզախել են կատարել ուժեղ քայլ. Քեսլին ինքն է խուզում սիրելիի խոպոպիկները, իսկ պրոցեսը լուսանկարվել է և դարձել ուժի ու տղամարդկության խորհրդանիշ:

Ֆոտոսեսիայի համար Չարլին ընտրել է վարդագույն կանացի զգեստ, իսկ կողքին դրված բռնցքամարտիկի ձեռնոցները ցույց են տալիս, որ փխրուն աղջիկը մտադիր չէ հանձնվել և պետք է պայքարի մինչև վերջ: Սակայն պահն այնքան սուր էր, որ ամուսինները չեն կարողացել արցունքները պահել:

Մենդի Փարքսը, հուզված զույգի տղամարդկությամբ, լուսանկարները տեղադրել է Ֆեյսբուքում: Գրառումը նշել են 320 հազար օգտատերեր, որոնք Ջոնսոն ամուսիններին ցույց են տվել, որ նրանք իրենց պայքարում միայնակ չեն:










































