G7-ի երկօրյա հանդիպումը տեղի կունենա Բյուսելում`2014-ի հունիսի 4-ին և 5-ին: Այս մասին գրում է Եվրահանձնաժողովի կայքը:
«Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրոպական խորհրդի նախագահը և Եվրահանձնաժողովի նախագահը կհանդիպեն 2014- հունիսի 4-5-ը` G7 ձևաչափով»,- ասվում է կոմյունիկեում:
Նշվում է, որ հանդիպումը կսկսվի հունիսի 4-ի երեկոյան և կավարտվի հունիսի 5-ի ցերեկը:










































