Չինական օդանավակայանում ինքնաթիռը հարվածել է լապտերասյանը: Այս մասին հաղորդվում է China Aviation Review-ի Twitter-ում:
Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ: Ինքնաթիռը Պեկինից թռչել է Չունցին:
Բախման հետևանքով վնասվել են ինքնաթիռի թևը և առջևի եզրը: Տուժածների մասին տեղեկատվություն չկա:







































