Ռեժիսոր Քերի Ֆուկունագան հայտարարել է Ջեյմս Բոնդի մաիսն նոր ֆիլմի նկարահանումների ավարտի մասին: Այս մասին հաղորդվել է Twitter-ում կինոնկարի պաշտոնական էջում:
Ֆիլմը կոչվում է «Ժամանակը չէ մեռնելու»:
![]()
«Կտեսնվենք կինոթատրոններում 2020 թվականի ապրիլին», – ասվում է հրապարակման մեջ:

Թվիթին կցված է Ֆուկունագայիի լուսանկարը, որտեղ նա գրկախառնված է Բոնդի դերակատար Դանիել Քրեյգի հետ:
![]()
Այս ֆիլմը Քրեյգի համար վերջինը կլինի: Դրանից առաջ նա խաղացել է 007 գործակալի դերում հինգ ժապավեններում:












































