ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան խոստովանել է, որ ֆրանսիական ակումբը, Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, արդեն մտածում է հաջորդ մրցաշրջանի մասին:
Փարիզցիների և Բրազիլիայի հավաքականի ավագը հուսով է, որ Ֆրանսիայի գործող չեմպիոնին մրցաշարի հաջորդ խաղարկությունում կհաջողվի հասնել մինչև եզրափակիչ:
«Այո, ես արդեն մտածում եմ հաջորդ մրցաշրջանի մասին: Մեր ծրագիրը ներառում է նաև Չեմպիոնների լիգայում հաղթանակը: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում մեր թիմն այլ կերպ է ելույթ ունենալու: Իսկ այս խաղարկությունում մեզ ինչ-որ բան չհերիքեց: Այժմ հարկավոր է քրտնաջան աշխատել, քանի որ նոր խաղարկությունում պետք է դուրս գանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»,- Սիլվայի խոսքերը մեջբերում է Le Figaro-ն:








































