Freedom House-ի նախագահ Դևիդ Քրեմերը վստահ է, որ ռուսական ագրեսիայի դեպքում Արևմուտքը չի կարող մի կողմ քաշվել և ասել, որ ոչինչ տեղի չի ունենում: Արևմուտքի պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի, վերջինիս` Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների պատճառով, արժանի պատասխան են, սակայն ամբողջովին այն չէ, ինչ անհրաժեշտ է ներկա իարվիճակում: Այս մասին Կիևում հայտարարել է Դևիդ Քրեմերը, գրում է Korrespondent.net-ը:
«Արևմուտքը պատասխանատվություն է կրում Ուկրաինային քաղաքական, ֆինանսական, տնտեսական, խորհրդատվական, ռազմական օգնության համար, որպեսզի վերջինս կարողանա հետ մղել այն սպառնալիքը և ագրեսիան, որն իրենից ներկայացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Քրեմերը:
Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է խաղաղ լինի`ասելով, որ եթե իրենք չստիպեն Պուտինին բարձր գին վճարել, ապա ոչ միայն Ուկրաինան, այլև հենց իրենք խորը ճգնաժամի մեջ կհայտնվեն:









































