Ամերիկյան Rolling Stone պարբերականը կազմել է բոլոր ժամանակների 30 սարսափ սերիալների վարկանիշային աղյուսակը։
Առաջին տեղում «Թվին Փիքսն է»։
Երկրորդ տեղում 1959-ին նկարահանված «Մթնշաղի գոտի»-ն է։ Այն միանգամից մի քանի ժանր է համատեղում։
Լավագույնների եռյալը եզրափակել է «Հանիբալը», որի գլխավոր դերում Մադս Միքելսենն է։
Առաջատարների հնգյակում են հայտնվել նաև «Գաղտնի նյութերը» և «Զրոյական ալիք»-ը։











































