ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի նախկին առաջնորդ Բարաք Օբաման դավաճանություն է գործել, գրում է Washington Examiner-ը։
Թրամփը պնդում է, որ Օբամայի կողմնակիցները լրտեսել են 2016-ի նախագահական ընտրությունների իր քարոզարշավը։
«Այն, ինչ նրանք արեցին դավաճանություն էր։ Դա դավաճանություն էր»,-ընդգծել է Թրամփը։
Նախագահը նշել է, որ հուսահատված է՝ Օբամայի և նրա կողմնակիցների արարքի պատճառով։







































