Friday, 10 07 2026
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է

Մոտակա օրերին հետաքրքիր զարգացումներ կլինեն. Ցեղասպանության ճանաչման հարցը՝ կրկին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հանձնախմբում ընդգրկված կոնգրեսական Ֆրենկ Փալոունը գրառում է արել, որով տեղեկացրել է գալիք շաբաթ Ներկայացուցիչների պալատում սպասվող քվեարկության մասին, որը կարող է լինել պատմական: Խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, որով նախատեսվում է ճանաչել Ցեղասպանությունը, բացառել ժխտումը, նաև բարձրացնել հանրության իրազեկումը այդ թեմայի շուրջ։

Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են դեմոկրատները, ինչպես որ նրանք մեծամասնություն են Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի կոնգրեսականների շարքում: Ամերիկյան մամուլում հավանական է համարվում, որ դեմոկրատները քվեարկեն բանաձևի օգտին:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ հարցը մշտապես հայ համայնքի ուշադրության կենտրոնում է, Ցեղասպանության ճանաչման հարցը մեր համայնքի համար առաջնային է. «Բոլոր հնարավոր առիթներն օգտագործելով՝ մեր համայնքը փորձում է անպայմանորեն հասնել նրան, որ Միացյալ Նահանգները գոնե օրենսդիրի մասով ինչ-որ գործընթացներ անի, բանաձև ընդունի, որով կճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Հաշվի առնելով միջազգային իրավիճակը, թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները, Միացյալ Նահանգների նախագահի ու Թուրքիայի նախագահի հարաբերությունները, Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, մանավանդ քրդերի հարցում՝ հարմար պահ է, որ հայ համայնքը նորից փորձ կատարի ու օրենսդիրի միջոցով խնդիրը բերի քաղաքական օրակարգ, ու այն ճանաչեն»։

Թե որքանով հաջող կլինի այդ նախաձեռնությունը, ըստ մեր զրուցակցի՝ ցույց կտա ժամանակը. «Բավականին երկար գործընթաց պետք է անցնի՝ դեռևս պետք է համապատասխան հանձնաժողովում քննարկվի, հետո Ներկայացուցիչների պալատում քննարկվի, հետո այնտեղ քվեարկվի, հետո գնա Սենատ, եթե հարց առաջանա այնտեղ՝ ուղարկվի նախագահին, նախագահը կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը և բանաձևը հետ ուղարկել, հետո նորից Կոնգրեսում պետք է քվեարկություն կազմակերպվի։ Այսինքն՝ գործընթացը բավականին երկար է, սա դեռ սկիզբն է։ Այս պահի դրությամբ հստակ գնահատականներ տալ գործընթացին հնարավոր չէ՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ տարբեր այսպիսի նախաձեռնություններ եղել են տարիների ընթացքում՝ 2000-ականներին այսպիսի փորձ եղավ, և ադմինիստրացիայի ճնշումների ներքո քվեարկության չդրվեց այս նախագիծը, հանվեց քվեարկությունից ու քաղաքականապես սպանվեց։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչ է հնարավոր անել»։

Այդուհանդերձ, մեր զրուցակիցը այժմ հնարավորություններն ավելի բարձր է գնահատում՝ պայմանավորված թուրք-ամերիկյան լարված հարաբերություններով. «Այժմ շանսերն ավելի մեծ են, բայց ես շատ բարձր չեմ գնահատի։ Բնական է, որ թուրքական ու ադրբեջանական լոբբին էլ բավականին ակտիվ կաշխատի, Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ևս։ Չեմ բացառում, որ ադմինիստրացիայի կողմից էլ ճնշումներ կլինեն, որպեսզի բանաձևը չընդունվի։ Այնպես որ, դեռևս որևէ բան ասելը վաղ է, սպասենք տեսնենք՝ իրադարձություններն ինչպես կզարգանան»։

Ի՞նչ կարևորություն ունի այս հարցն այժմ՝ մեր դիտարկմանն ի պատասխան Սարգսյանն արձագանքեց. «Սա նախևառաջ բարոյական կարևոր խնդիր է, և այս առումով մեր համայնքը արդարության ջատագովն ու դրոշակակիրն է ու ակտիվ աշխատում է, որ Միացյալ Նահանգների կողմից հստակ իրավական ու քաղաքական գնահատական տրվի, թե ի վերջո՝ ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ նախորդ դարի սկզբին։ Այստեղ նաև մեր օրենսդիրները կարող են շատ էֆեկտիվ աշխատել իրենց ամերիկյան գործընկերների հետ, փորձել հնարավորինս աշխատանք տանել, որպեսզի ավելի շատ օրենսդիրներ միանան նախաձեռնությանը։ Սպասենք մոտակա օրերին, բավականին հետաքրքիր զարգացումներ են լինելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում