Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ հնարավոր է մահափորձ է նախապատրաստվել: Հավանաբար, նման մտադրություն է ունեցել 2016-ին Բեռլինում տոնավաճառի վրա հարձակում գործած Անիս Ամրին, գրում է germania.one-ը՝ հղում անելով երկրի քրեական ոստիկանության դաշնային վարչության հետաքննության տվյալներին:
Հետաքննության համաձայն, հարձակումից յոթ շաբաթ առաջ Թունիսի մի քաղաքացի սելֆի է արել ԳԴՀ կանցելարիայի մոտ: Նկարներից մեկում նշված է եղել Մերկելի աշխատասենյակի պատուհանը:
Բացի այդ, իրավապահները Ամրիի հեռախոսում Մերկելի տան մոտ արված լուսանկարներ են գտել:
«Ահաբեկիչը հետևում էր Գերմանիայի կանցլերին»,- ասվում է վարչության հայտարարության մեջ:












































