ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսը հայտարարել է, որ իր երկիրը Չինաստանին մրցակից է տեսնում մի քանի ոլորտներում՝ հայտնում է TASS-ը:
Մասնավորապես, ՉԺՀ-ն Միացյալ Նահանգների տնտեսական և ռազմավարական մրցակիցն է:
«ԱՄՆ-ը Չինաստանին տեսնում է որպես ռազմավարական և տնտեսական մրցակից», – ասել է Պենսը:
Նշվում է, որ Պենսը հայտարարել է մրցակցության մասին՝ հիմնվելով 2017 թվականին երկրի ազգային անվտանգության ռազմավարության վրա:
Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ անցած մեկ տարվա ընթացքում Չինաստանը ոչինչ չի ձեռնարկել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների բարելավման համար:








































