Հնէաբանները հայտնաբերել են աշխարհի ամենահին մարգարիտը Մարավա կղզում՝ Աբու Դաբիի ափերից ոչ հեռու: Այդ մասին հայտնում է Live Science-ը:

Ըստ գիտնականների՝ մարգարիտը 8 հազար տարեկան է, այն հայտնաբերվել է նեոլիթյան կառույցների մնացորդների շարքում: Գտածոն կոչվել է «Աբու Դաբիի մարգարիտ», այն գունատ վարդագույն է և 0,3 սանտիմետր չափի:

«Հնէաբանական վայրերում մարգարիտների առկայությունը հուշում է, որ մարգարիտի առևտուրը գոյություն է ունեցել դեռևս նեոլիթի ժամանակ»,- ասում է Մուհամմադ Խալիֆա ալ-Մուբարաքը՝ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության բաժնի տնօրենը:

Բացի այդ, հաղորդվում է, որ «Աբու Դաբիի մարգարիտը» առաջին անգամ կներկայացվի Լուվրում Աբու Դաբիի «10 000 տարվա շքեղություն» խորագրով ցուցահանդեսում:









































