Հոլիվուդյան կուլտային ռեժիսոր Վուդի Ալենին ամերիկյան ԶԼՄ-ները մեղադրել են ռասիզմի համար, քանի որ նրա «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով» մյուզիքլում ոչ մի սևամորթ դերասան չկա:
Ալենը պնդում է, որ ինքը դերասաններին ընտրել է ոչ ռասայական սկզբունքով, սակայն Тhe New York Daily News-ը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ էքսցենտրիկ ռեժիսորն անձամբ է պահանջել, որ իր օգնականները աֆրոամերիկացիների մասնակցությամբ փորձեր չանցկացնեն:
Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Ալենը խիստ քննադատվում էր այն բանի համար, որ նրա ֆիլմերում չկան միասեռականներ, և միասեռ սիրո խնդիրը չի արծարծվում:








































