Կանադական Ալբերտա նահանգում ոստիկանական խոշորամասշտաբ օպերացիայի արդյունքում վնասազերծվել է խումբ, որը զբաղվել է մանկական պոռնոգրաֆիայի արտադրությամբ ու տարածմամբ: Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:
Օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 22- 65 տարեկան 10 մարդ: Նրանց առաջադրվել է 30 կետով մեղադրանք, այդ թվում՝ անչափահասների մասնակցությամբ ֆիլմերի և լուսանկարների արտադրություն ու տարածում:
Օպերացիան դեռ շարունակվում է, քանի որ ոստիկանությունը ընկել է նոր կասկածյալների հետքի վրա:
Նրանց մոտից առգրավվել են ավելի քան 330 համակարգիչներ ու այլ էլեկտրոնային կրիչներ, որոնք պարունակել են հազարավոր տեսահոլովակներ ու լուսանկարներ:
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:










































