Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար կրկնել Կարեն Կարապետյանի վարչապետության ցուցանիշը՝ տնտեսական ակտիվության 10,7 % աճ: Եվ իսկապես էլ, 10,7 % աճը շատ տպավորիչ ցուցանիշ է: Միայն թե հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ-ն «քցեց» նման փայլուն արդյունք արձանագրած վարչապետին ու 2018-ի ապրիլին վարչապետ առաջադրեց Սերժ Սարգսյանին: Ի՞նչն էր խանգարում, որ Սարգսյանն անցներ հանգստի կամ զբաղվեր կուսակցությունով, իսկ Կարապետյանը շարունակեր պաշտոնավարել որպես վարչապետ ու երկնիշ աճ ապահովեր: Ի վերջո ՀՀԿ-ն նաև նրան էր պարտական խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար (ճիշտ է, հիմնական «գործն» էլի ընտրակաշառք բաժանողներն ու կեղծարարներն էին անում, բայց Կարեն Կարապետյանի նախընտրական քարոզչության «դրայվը» նույնպես որոշակի դեր խաղաց):

Պատասխանն ակնհայտ է՝ ՀՀԿ-ին տնտեսական աճն առանձնապես չէր հետաքրքրում, նրանց հետաքրքրում էր միայն այն, որ «դեպի իշխանություն տանող ճանապարհը դեռ երկար ժամանակ անցնի Մելիք-Ադամյանով», երկրում հաստատված խաղի կանոնները չփոխվեն, իրենք էլ շարունակեն կոռուպցիոն սխեմաներով հարստանալ, ու «ջանդամը», թե բանակն 80-ականների զենքերով չի կռվում: Սերժ Սարգսյանն էլ երևի հրճվում էր, որ կարողացավ և՛ Սահմանադրությունը փոխել՝ խոստանալով, որ չի ստանձնելու վարչապետի պաշտոնը, և՛ Կարեն Կարապետյանին «ֆռցնել»՝ օգտագործելով որպես քարոզարշավի հիմնական դերակատար, և՛ այնպես անել, որ հիմնական հարվածն իրենց վրա վերցնեն թիմակիցները՝ իրեն համեմատելով Բիսմարկի, Շառլ դը Գոլի կամ Չերչիլի հետ (իբր՝ նրանք էլ են հաճախ դրժել իրենց խոստումները):

Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը հիմա էլ է նույն բանն անում: Իր բացառիկ ագահության ու անհեռատեսության պատճառով ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը, ու հիմա ինքը հանգիստ տանը նստած՝ հետևում է, թե ինչպես են իր պատճառով իշխանությունից զրկվածներն իրենց պատառոտելով պայքարում նոր իշխանությունների դեմ ու փառաբանում իր ժամանակները: Ու երևի նաև մտքում ծիծաղում է, որովհետև «թիմակիցներն» այդպես էլ չեն ըմբռնել «Նիկոլն իրավացի էր, ես սխալվեցի» խոսքերը ու չեն հասկացել, որ 2018-ի համաժողովրդական շարժումը նաև անձամբ իր դեմ էր, հետևաբար՝ ցանկացած ուժ, որի նպատակը կլինի իր ժամանակները վերադարձնելը, հաջողության ոչ մի շանս չունի:

Կարո՞ղ էր արդյոք ՀՀԿ-ն պահպանվել որպես լուրջ կուսակցություն և հաջողությունների հասնելու շանսեր ունենալ: Տեսականորեն, իհարկե, կարող էր: Բայց դրա համար առաջին հերթին պետք էր ձերբազատվել Սերժ Սարգսյանից ու ժամանակին նրա հետ կուսակցություն մտած քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից: Ճիշտ է, այդ դեպքում «տակը բան չէր մնա», և ՀՀԿ-ն չէր ունենա անգամ այն չորսուկես տոկոսը, որ ստացավ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ, բայց գոնե կդառնար նորմալ կուսակցություն, և ոչ թե սեփական ունեցվածքը փրկել փորձող ագրեսիվ ռևանշիստների ակումբ, որի միակ հույսը ֆորսմաժորային իրավիճակ հրահրելն ու հեղաշրջում իրականացնելն է:

Ինչ վերաբերում է Էդուարդ Շարմազանովին, Արմեն Աշոտյանին և մյուսներին, ովքեր այսօր աղմուկ-աղաղակ են բարձրացրել, թե «երկրի ղեկը հանձնվել է պատահական մարդկանց», ապա նրանք գուցե դրա փոխարեն իրենք իրենց հարցնեն՝ «այդ ի՞նչ օրի էինք հասցրել երկիրը, որ ժողովուրդը իշխանությունը վստահեց անգամ «պատահական մարդկանց»՝ միայն թե ազատվի մեզանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում