Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Խոկման արարողություն Մայր Աթոռում

Ապրիլի 10-ին Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Մեծ Պահքին նվիրված «Ապաշխարություն և հաշտություն» խորագրով խոկման արարողություն:

Խոկման արարողությանը ներկա են Մայր Աթոռի միաբանությունը, Հայ եկեղեցու Երիտասարդաց միությունների ու քրիստոնեական երիտասարդական ծրագրերի անդամներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի ավագ դասարանի աշակերտներ, զինծառայողներ ու բազմաթիվ հավատացյալներ:

Խոկումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Արարողության ընթացքում հոգևոր երգերի կատարումներով հանդես եկան Գևորգյան Հոգևոր ճեմարանի, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» և «Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության «Կանթեղներ» երգչախմբերը, ինչպես նաև հոգևոր ընթերցումներ և ասմունքներ հնչեցին մի խումբ երիտասարդների կողմից:

Խոկման ավարտին ներկաներին իր հայրական օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով, որ Եկեղեցու հավատացյալ զավակները համախմբվել են Մայր Աթոռում` միասին խոկման պահեր ունենալու` համեմված սուրբ հայրերի սրբազան աղոթքներով ու քաղցրաշունչ շարականներով: «Եկեղեցու հայրերը լուսամիտ տնօրինություն են կատարել` սահմանելով քառասնօրյա տևողությամբ պահեցողության շրջան, որպեսզի մարդ արարած, ով իր բնությամբ մեղանչական է, կարողանա ամբողջապես կենտրոնալ իր անձի վրա, լուսարձակի տակ վերցնել իր կյանքը` միաժամանակ վերլուծելով իր գործերը, և իր մտածումներում ըմբռնի, թե ինչպիսի վրիպումներ են տեղ գտել իր կյանքից ներս, որքան ժամանակ է իր սիրտը չարության ճիրաններում մնացել և, ի վերջո, որդեգրի Տիրոջ հետ հաշտության ճանապարհը» – իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունը երիտասարդներին հորդորեց սեփական կյանքից ներս առատացնել աղոթքը, որպեսզի հոգևորն առավել զորանա և իր մաքրամաքուր խորհրդով ուղեկցի իրենց կյանքի բոլոր օրերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց նաև ամրապնդել իրենց հավատքը բարի ու ազնիվ գործերով` սրտակից և օգնական լինելով կարիքի մեջ գտնվող մարդկանց:

Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ սիրիահայության, մասնավորապես քեսաբահայերի ծանր կացությանը` ներկաներին կոչ անելով աղոթել Սիրիայում խաղաղության վերականգնման համար և մասնակիցը դառնալ բորոր այն օգնության ձեռնարկումներին, որոնք իրականացվում են հանուն հայորդիների բարօր կյանքի վերահաստատման:

Վերջում Վեհափառ Հայրապետը խոկման արարողության մասնակիցներին մաղթեց, որ Աստված Իր բյուրավոր շնորհներով նրանց առաջնորդի դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարություն:

Արարողությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով, որից հետո Հայրապետական մաղթանքի երգեցողության ներքո Նորին Սրբությունն իր օրհնութունը բաշխեց հաւատավոր ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում