Ermeni Haber-ի փոխանցմամբ՝ Վատիկանը պլանավորում է մոտ ժամանակներս հրապարակել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին առանձին գիրք։ Գրքում ներկայացվելու է նաև Հայոց ցեղասպանությանն առնչվող Վատիկանի ու Անատոլիայի կաթոլիկ գործիչների նամակագրությունը։
Բացի այդ, գրքում տեղ են գտնելու թուրք զինվորների բազմաթիվ դաժանություններ։ Վատիկանի ռադիոյի տվյալներով, գրքում ներկայացվելու է 1914-1922 թվականներին Հռոմի պապ Բենեդիկտոս 15-րդի և օսմանյան սուլթանի միջև նամակագրությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ առաջիկա փետրվարին Վատիկանը բացելու է 8-20-րդ դարերն ընկած ժամանակահատվածին, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին առնչվող գաղտնի փաստաթղթերը։