Thursday, 02 07 2026
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ

Ո՞ւմ «հագով է կարվել» ՀՀ նոր Սահմանադրությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչպես երևում է, մեր երկրին լրջագույն փորձություններ են սպասվում։ Վերջին շրջանում այնպիսի իրադարձություններ են ծավալվում, որ անհավատալի կարող էին թվալ նույնիսկ ամիսներ առաջ։ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի ներկայացման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։ Այս խոսքերը, թերևս, երկու հասցեատեր ունեն. ՀՀ առաջին և երկրորդ նախագահները, ովքեր միավորվել են և փորձում են կրկին իշխանության գալ «հրաշալի քառյակ»-ի տեսքով։ Ս. Սարգսյանն ուղիղ ձևով հասկացնում է, որ երեքով էլ պետք է հեռանանք, քանի որ եռյակի ստեղծած համակարգը փլվում է։

Երեկ հետաքրքիր իրավիճակ ստեղծեց նաև բարեփոխումների նախագծի հրապարակումը, ուր նշված է, որ մեր երկիրը պետք է նախագահական համակարգից անցում կատարի խորհրդարանականին (ինչը Ս. Սարգսյանի սրտով չէ). նախ՝ դրանով փորձ արվեց շեղել հասարակական ուշադրությունը իշխանության փլուզման իրավիճակից։ Բացի այդ ցույց տվեց նաև այդ մտքի հեղինակների կարճատեսությունը։ Պատմության դասագրքերից մենք լավ ենք հիշում, որ 18-20 թթ. Հայաստանում դարձյալ պառլամենտական համակարգ էր, որտեղ ամիսներով Կառավարության որոշումները չէին ընդունվում, իսկական քաոս էր։

Բացի դրանից, նախագծում առկա է նաև քաղաքական ինտրիգ. պարզվում է՝ ՍԴ նախագահն իր «հագով է կարել» սահմանադրական բարեփոխումները։ Ահա թե ինչ է գրված այնտեղ. «Պետք է ներդրվի պետական իշխանության մարմինների միջև սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի իրավական լուծման գործուն համակարգ»։ Իսկ ո՞վ պետք է ղեկավարի այդ համակարգը, եթե ոչ ՍԴ հավերժ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ու սա պետք է լինի մեր երկրի մայր օրենքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում