Jaguar Land Rover-ը վարորդներին թույլ կտա ճանապարհը տեսնել թափքի միջոցով՝ տեսախցիկների և պրոյեկցիոն դիսփլեյի օգնությամբ: Բրիտանացի մշակողների նոր տեխնոլոգիան կցուցադրվի ապրիլի կեսերին՝ Նյու Յորքում կայանալիք ավտոսրահի ժամանակ, և հավանաբար կհայտնվի Discovery-ի նոր սերնդում:
Transparent Bonnet (թափանցիկ թափք) տեխնոլոգիան կհեշտացնի մեքենայի մանևրումները կտրուկ շրջադարձերի, իջվածքների ու բարձունքների դեպքում:
Սերիական ավտոմեքենաներում Transparent Bonnet-ի հայտնվելու ժամկետների մասին արտադրողը չի հայտնել՝ փոխանցում է Cnews-ը:











































