ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկվանից շրջանառվող տեղեկությանը, թե վարչապետի գաղտնի հանձնարարականով բարձրացվել են նախարարների աշխատավարձերը:
«Ես նայեցի, ոնց որ պարգևավճարներ, հավելավճարներ են տրվել, որով նախարարների աշխատավարձը դարձել է 1․5 մլն դրամ: Ես էլի դեմ չեմ որպես պարգևավճար լավ աշխատողին գումար տալուն, ես գաղտնիության պրոցեսի հետ խնդիր ունեմ: Ավելին՝ իրենք պատասխանում են, որ ընթացակարգը գաղտնի է: Եթե մի բան արվում է, պետք է արվի բաց, հրապարակային, մեր ամեն ինչը թափանցիկ է»,- ասաց նա:









































