Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7 տոկոս տնտեսական աճ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Քանի որ տարվա վերջն արդեն սարերի ետևում չէ ու մենք ունենք արդեն 8 ամսվա հայտնի, 9-րդ ամսվա նախնական պատկերացումներ, գտնում ենք, որ դա նվազագույն ցուցանիշն է, որ կարձանագրենք»,-ասաց նա։








































