Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: Այժմ քննարկվում է Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց նախագծի համահեղինակ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ փաստ է, որ տնտեսական հեղափոխության համար ամենամինիմալ ծավալի ներդրումներ չկան:
Նրա խոսքով՝ բացի արտաքին մարտահրավերներից, կան նաև ներքին կառավարման համակարգի լրջագույն պրոբլեմներ, որոնք արգելակում են ներդրումների ներհոսքը դեպի Հայաստան. «Մենք մշակել ենք մի օրենք, որ մեկ պատուհանի սկզբունքով ներդրողը գնա մեկ կետ: Պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցում, թե որ դեպքում պետությունը պետք է աջակցի ներդրումային ծրագրին, մերժի կամ հետաձգի: Սա ներդրումների ներհոսքի համակարգային լուծում է: Ես ձեզ չեմ խնդրում՝ կոչ եմ անում. սա երկրին է պետք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































