Պրոդյուսեր, ռեպեր, երաժիշտ, նորաձևության դիզայներ ու պարզապես հաջողակ գործարար Ֆարել Ուիլյամսը իր 41-րդ տարեդարձը տոնել է ապրիլի 5-ին: Այս անգամ նա դարձել է Madame Figaro ամսագրի ապրիլյան համարի հերոս, հայտնում է spletnik.ru-ն:
Ֆոտոսեսիան անցկացվել է Ֆլորիդա նահանգում: Նրա Happy սինգլը պոզիտիվի, էներգիայի ու լույսի յուրահատուկ հիմն է:
Այսօր մարդիկ սիրում են Ֆարելին ոչ միայն նրա երաժշտության համար, այլև էներգիայի, որով նա վարակում է շրջապատողներին: Նա վերածվել է երիտասարդության կուռքի:










































