Ռուսաստանի առաջնության առաջին վեցնյակի թիմերը հետաքրքրված են Եկատերինբուրգի «Ուրալ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի ծառայություններով: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Վալերի Հովհաննիսյանը: Վերջինս նշալ է նաև, որ Մանուչարյանը եվրոպական երկու ակումբների ուշադրության կենտրոնում է:
«Մանուչարյանի ապագան կորոշվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նա առաջարկներ ունի տարբեր թիմերից, այդ թվում Ռուսաստանի առաջնության առաջին վեցնյակի և եվրոպական երկու ակումբների կողմից»,- ИТАР-ТАСС-ը մեջբերում է 27-ամյա հարձակվողի գործակալի խոսքերը:
Ընթացիկ մրցաշրջանում Ամստերդամի «Այաքս»-ի նախկին ֆուտբոլիստը 17 հանդիպում է անցկացրել Եկատերինբուրգի ակումբի կազմում, 2 գոլ խփել և գոլային երկու փոխանցում կատարել:






































