Լոնդոնում թութակը տիրոջը փրկել է հանցագործից՝ գրում է The Guardian-ը:
Կինն այգում զբոսնելիս է եղել իր սիրելի թռչնի հետ, երբ անծանոթը բռնել է նրա ուսերից և հրել: Աֆրիկյան մոխրագույն թութակը սկսել է թափահարել թևերն ու այնպես աղաղակել, որ վախեցրել է հանցագործին:
Կինը չի տուժել: Հանցագործը որոնվում է: Ոստիկանության տվյալներով՝ նա 25-35 տարեկան է, շիկահեր, կարճ կտրած մազերով:










































