Ura-inform-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն այսօր պաշտոնական այցով ժամանում է Թուրքիա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտի ղեկավար Օլեգ Վոլոշինը։
Վերջինիս խոսքերով՝ Գրիշչենկոյի թուրքական այցի շրջանակներում Թուրքիայում անցկացվելու է ռազմավարական պլանավորման գծով թուրք-ուկրաինական հանձնաժողովի առաջին նստաշրջանը, որը գլխավորելու են երկու երկրների արտգործնախարարները։
Պլանավորված է, որ թուրքական այցի շրջանակներում Գրիշչենկոն անցկացնելու է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվելու են երկկողմանի հարաբերություններին առնչվող խնդիրները։
Գրիշչենկոն նաև պայմանավորվելու է ապագայում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Թուրքիա այցելելու ժամկետի շուրջ։