Գերմանիայի հարավում՝ Բավարիայի Մայնինգեն քաղաքում, այրվում է պլաստմասսայե ապրանքների արտադրության գործարան: Ձեռնարկության 3 կորպուսներից մեկն ամբողջությամբ այրվել է, հայտնում է ITAR-TASS-ը: Կրակը տարածվել է արտադրական մյուս երկու բլոկները, և դեռ չի հաջողվում հանգցնել:
Գործարանը արտադրել է հիմնականում ծաղկամաններ ու լուսանկարչական մասեր: Չի բացառվում, որ բարձրացող թանձր սև ծուխը թունավոր լինի, ինչի պատճառով էլ շրջակա շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել փակել պատուհաններն ու դռները և փողոց դուրս չգալ:
Տուժածների մասին տեղեկություններ չկան: