Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը որոշել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի սեփական հարկի տակ կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքն անցկացնել վիճակահանության միջոցով, քանի որ բոլոր ցանկացողներին չի կարող տեղավորել «Ալյանց Արենա» մարզադաշտում:
Գերմանական ԶԼՄ-ների փոպանցմամբ՝ «Բավարիա»-ն տոմսերի վաճառքի 290.000 դիմում է ստացել, ընդ որում՝ թիմի հակառակորդը կիսաեզրափակիչում դեռ հայտնի չէ:
Նշենք, որ ազատ վաճառքի կհանվեն 25.000 տոմսեր:






































