Ժան-Կլոդ Յունկերը չի կարողացել զսպել իր հույզերը՝ ելույթ ունենալով իր վերջին գագաթնաժողովում՝ որպես Եվրահանձնաժողովի ղեկավար: Ելույթի տեսանյութը հրապարակված է Եվրահանձնաժողովի Twitter-ի էջում: Յունկերը ամփոփել է գագաթնաժողովը, և իր խոսքի վերջում շնորհակալություն հայտնել գործընկերներին և լրագրողներին, ովքեր այս բոլոր տարիներին լուսաբանում էին կազմակերպության գործունեությունը: Նա շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին։
«Շնորհակալ եմ ձեր բարեկամության և համերաշխության համար, շնորհակալություն լրագրողներին, որ դարեր շարունակ ինձ ուղեկցել են, ես հպարտ կլինեմ իմ կյանքի մնացած ժամանակահատվածում, որ ես ծառայել եմ Եվրոպային»,- ասել է Յունկերը:
Նա իր խոսքն ավարտել է՝ ասելով, որ սա նրա վերջին գագաթնաժողովն է: Ընդհանուր առմամբ, Ժան-Կլոդ Յունկերն անցկացրել է Եվրոպական հանձնաժողովի ավելի քան 150 հանդիպում:
Լրագրողները բարձրաձայն ծափահարություններով են պատասխանել Յունկերի ելույթին: Եվրահանձնաժողովի ղեկավարը, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2019-ի աշնանը, չի կարողացել զսպել արցունքները: