ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում բժշկական ուղղաթիռը թռիչքից մի քանի վայրկյան հետո ընկել է մանկական հիվանդանոցի տանիքին՝ հայտնում է Daily News-ը:
Վթարի հետևանքով օդաչուն վնասվածքներ է ստացել, հիվանդանոցի երկու աշխատակից ուղևորները չեն տուժել: Շենքի վերին երկու հարկերի հիվանդներին տեղափոխել են այլ տարածքներ:
Ներկայում պարզվում են դեպքի հանգամանքները:







































