Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Պաշտոնական. Ս.Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ

Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօրվա խորհրդակցությամբ շարունակվում է դատաիրավական համակարգի խնդիրների քննարկմանը նվիրված հանդիպումների շարքը: Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է երկրում իրականացվող իրավական բարեփոխումների առաջնահերթ խնդիրներին, հասարակության անդամների համար արդարադատության մատչելիության ապահովման, դատարանների գործունեությունն ավելի թափանցիկ և արդյունավետ դարձնելու ուղղությամբ աշխատանքին: Սերժ Սարգսյանի խոսքով, այդ առաջնայնությունները մինչ օրս եղել են համակարգում առկա հիմնախնդիրների շուրջ անցկացվող քննարկումների առանցքում և, բնականաբար, դրանք շարունակվելու են մնալ որպես այդպիսին:

«Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը՝ նոր գաղափարների և մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես և սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, անցած ժամանակահատվածում դատաիրավական համակարգի զարգացման ուղղությամբ կատարվել է որոշակի դրական աշխատանք, և արդյունքներն արդեն այսօր շոշափելի են: Դա պետք է ընդգծել, սակայն համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման գործընթացը, ըստ Նախագահի, բերում է մի անխուսափելի հարցադրման. արդյո՞ք միայն ինստիտուցիոնալ կամ օրենսդրական փոփոխություններն ի վիճակի են այս ոլորտում բերել ցանկալի արդյունքների:

«Կարծում եմ՝ ոչ: Ժամանակի մարտահրավերներն օբյեկտիվորեն պահանջում են, որ դատական համակարգի բարեփոխմանն ուղղված ինստիտուցիոնալ նորարարություններն ունենան արագ, պրակտիկ դրսևորում, ինչպես նաև անմիջական և ազդեցիկ նշանակություն այդ խնդիրների վրա: Այս խնդիրները հրատապ են և առաջնային: Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը՝ նոր գաղափարների և մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես և սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է:

Այսօր արդեն կարելի է փաստել, որ հասարակական իրավագիտակցության և իրավաընկալման մեջ նկատվում են լուրջ փոփոխություններ. մարդիկ ավելի հաճախ են դիմում փաստաբանների օգնությանը, աճում է իրենց իրավունքների պաշտպանության համար դատարաններ դիմող անձանց, բնականաբար և՝ դատական գործերի քանակը: Սակայն արդյո՞ք միայն դատական գործերի քանակի աճը դատարանների հանդեպ հասարակության վստահության բարձրացման չափանիշ է: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք պետք է տանք բացասական պատասխան և ասենք, որ այստեղ մտածելու տեղ կա:

Այս համատեքստում ևս մենք պետք է արձանագրենք, որ դատարանների նկատմամբ հասարակության վստահության պակասը շարունակում է մնալ արդիական և չլուծված: Ընդ որում, այդ բացասական երևույթը ծնող պատճառները հաճախ գտնվում են հենց մակերեսին, մեր աչքի առաջ, և դրանով ավելի են ընդգծում առկա դժգոհությունների կամ տարակուսանքների արդարացված լինելը:

Նման պատճառներից են անկատար այն գործընթացները, որոնք պետք է դատարաններում ապահովեն գործերի արագ և արդյունավետ քննությունը: Համաձայնեք, որ երկարատև և շարունակ հետաձգվող դատավարությունները, դատական գործերի ամիսներ, նույնիսկ տարիներ տևող քննությունները ոչ միայն չեն բարձրացնում արդարադատության համակարգի հանդեպ վստահությունը, այլև ստվեր են գցում այդպիսի դատավարությունների արդյունքում կայացված դատական ակտերի օրինականության և արդարացիության վրա: Եվ, եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ որոշ գործերով նախաքննությունը ևս տևում է ամիսներ, ապա նույնիսկ ամենաօբյեկտիվ արդարացի դատավճիռը չի ունենում այն արդյունքը, որ պետք է ունենա:

Ուստի, այս խորհրդակցության ընթացքում ես ակնկալում եմ ձեզնից թե՛ իրենց բովանդակության, և թե՛ իրականացման ժամկետների առումով նշված խնդիրների լուծմանն ուղղված հստակ առաջարկությունների ներկայացում:
Կասկածից վեր է, որ դատաիրավական բարեփոխումների լույսի ներքո բարձրացված նման և շատ այլ խնդիրներ ձեզանից, մեզնից, բոլորիցս պահանջում են ամենօրյա քրտնաջան աշխատանք՝ դրանից բխող համալիր և հետևողական լուծումներով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցությանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը զեկուցել է 2009-2011 թվականների դատա¬իրավական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հաշվետվության, ինչպես նաև 2012-2014 թվականների դատաիրավական համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի մասին:

ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է դատական գործերի քննության արագության և արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնների վերաբերյալ զեկույցը:

Զեկուցված հարցերի բովանդակության և իրականացման ժամկետների վերաբերյալ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում