«Ինձ համար ավելի զարմանալի է այն, որ ԱԺ-ն նման նախաձեռնությամբ հանդես եկավ: Դա ոչ միայն հեռանկար չուներ, այլ կարող էր նաև բացասական արդյունք տալ, մասնավորապես այն, որ դրանով ԱԺ-ն կարծես ինքն ընդունի, որ ՍԴ լեգիտիմ մարմին է, որին կարելի դիմել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զւրաբյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի՝ ԱԺ դիմումի մերժմանը: Նրա խոսքով՝ պետք էր նշանակել նոր դատավորների.«Այս պահին երկուսն են, միչդեռ պետք է լրացնել կազմը:Սրանով կհաղթահարվի ՍԴ-ի հետ կապված ճգնաժամը»:
Հարցին՝ իշխանությունը միշտ ասում է, որ ունի պլան Բ, Գ, Լևոն Զուրաբյանը նշեց, որ կարևորը պլան Ճ-ի չհասնենք: Նրա խոսքով՝ ամբողջ սխալն այն է, որ անմիջապես վճռական կերպով լուծումներ գտնելու և համապատասխան քայլեր անելու փոխարեն ընտրվում են այլ տարբերակներ`առանց երաշխավորելու այդ տարբերակների կենսունակությունը: