Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ներքաղաքական պատրանքի թևերը

Հատկանշական է, որ «հրաշալի քառյակի» ներկայացուցիչները որևէ կերպ չեն արձագանքում «ազգային համաձայնության» կառավարության հեռանկարների մասին տեղեկատվական հոսքերին: Սակայն զարմանալի է, որ քառյակը չի փորձում հավաքվել և հանդես գալ նոր կառավարության շուրջ միասնական մոտեցումներով: Սահմանադրության համաձայն` Սերժ Սարգսյանը պետք է հանդիպի խորհրդարանական խմբակցությունների հետ և նոր վարչապետի հարց քննարկի: Այդ հանդիպումները Հայաստանում հիմնականում ֆորմալ, ձևական բնույթի են լինում, քանի որ ամեն ինչ, ըստ էության, որոշված է լինում նախապես և այլ տեղերում: Սակայն խնդիրը տվյալ դեպքում այս հանդիպումները չեն: Խնդիրը տվյալ դեպքում քառյակի գործողություններն են:

Կառավարության միասնական ու հուժկու հրաժարականի պահանջի պատրաստվող, և Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունն էլ ըստ այդմ սեփական հաջողությունը որակող քառյակը պետք է որ նաև նույնքան միասնական դիրքորոշում մշակեր, մշակած ունենար կամ գոնե հիմա շուտափույթ կերպով մշակելու նստեր այդ պաշտոնանկությունից հետո Սերժ Սարգսյանին մեկ միասնական ինչ-որ բան ասելու համար: Սակայն նոր վարչապետի նշանակմանը մնացել է չորս օր, արդեն հնչում են բավական միանշանակ հայտնվող անուններ, ինչ-որ ընդունելի տարբերակներ և այլն, իսկ ահա քառյակի միասնական դրսևորման փորձ անգամ չկա, իրավիճակի միասնական գնահատական չկա, Սերժ Սարգսյանին նոր կառավարության առումով ներկայացնելիք միասնական մոտեցում չկա:

Մի՞թե սա առնվազն տարօրինակ չէ: Սակայն տարօրինակ է, այսպես ասած, քաղաքական գործընթացի տրամաբանության տեսանկյունից: Բայց այս ամենը իրավիճակի բովանդակության առումով լրիվ օրինաչափ է: Օրինաչափ է այն տեսանկյունից, որ այսպիսով, ըստ էության, բացահայտվում է հասարակության հանդեպ համակարգային խաբեության ևս մի «օպերացիա»: Բացահայտվում է Հայաստանում ներքաղաքական գործընթաց ասվածի սնանկությունը, ձևականությունն ու սուբյեկտների դերասանությունը, ըստ որում` ոչ այնքան հաջող դերասանությունը: Իշխանություններին մի քանի հարյուր հազար մարդ փողոց դուրս բերելով սպառնացող ուժերը այսօր ոչինչ չունեն ասելու նոր կառավարության ձևավորման գոնե հիմնական սկզբունքների և ուղենիշների հարցում և ըստ էության սպասում են Սերժ Սարգսյանի առաջարկներին:

Եթե ներքաղաքական օրակարգը քառյակն է թելադրում, եթե վարչապետի պաշտոնանկությունը քառյակն է թելադրում, ապա առնվազն զարմանալի է, որ քառյակը չի փորձում հրապարակավ թելադրել նոր կառավարության եթե ոչ անունները, ապա գոնե հիմնական ուղենիշները: Ավելին` այդ քառյակի առանձին սուբյեկտներ ներկայումս զբաղված են ՀՀԿ-ին համագործակցության իրենց պատրաստակամության մասին ակնարկներ անելով: Մյուս կողմից, իհարկե, այս ամենն ունի իր դրական կողմը:

Խնդիրն այն է, որ Հայաստանում իշխանությունների հանցավորությունն ու սնանկությունը բացահայտված էր վաղուց, սակայն նույն այդ իշխանությունները համակարգի պահպանությունն իրականացնում էին, այսպես ասած, ընդդիմադիր դաշտում ինչ-որ պատրանքներ խթանելով: Եվ չնայած այդ ամենի արհեստականության և համակարգածնության մասին մամուլում, փորձագիտական միջավայրում բազմաթիվ ահազանգերին և ակնհայտ ապացույցներին, այնուհանդերձ հասարակության մի զգալի մասի համար այդ պատրանքը աշխատող է, ինչն էլ իշխանություններին հնարավորություն է տալիս, այսպես ասած, ուղղակի միջոցներով սնանկ լինելու պայմաններում, իշխանական համակարգը պահպանել անուղղակի, այսպես ասած` ոչ իշխանական ճանապարհներով:

Սա չի նշանակում իհարկե, որ եթե չլինեն այդ պատրանքները, ձևավորվելու էր մի հզոր հասարակական ալիք, որը սրբելու էր ողջ համակարգը: Անկասկած ոչ, սակայն երբ այդ պատրանքները չլինեն, երբ այդ պատրանքների ազդեցությունը հանրային շրջանակների վրա չլինի, ապա անկասկած ներհասարակական առողջ և ադեկվատ, ինտրիգներից ու պալատական գործարքներից զերծ պրոցեսի ձևավորումը շատ ավելի իրական հնարավորություններ կունենա, քան պատրանքների պարագայում:

Եվ այս տեսանկյունից, իշխանությունների խթանած և խրախուսած ամեն մի ոչ իշխանական պատրանքի բացահայտումը ինքնին դրական է: Թեև ոչ ոք կասկած չունի, որ իշխանություններն ու ոչ իշխանությունը շատ արագ կհորինեն նոր պատրանքներ, քանի որ դա միակ ոլորտն է, որում հմտացած է Հայաստանի անկախությունն ուղեկցող ու փոշիացրած քաղաքական շերտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում