ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարի պաշտոնը թողնելու Ռիք Փերրիի որոշման վերաբերյալ տեղեկատվությունը եւ հայտարարել, որ դա տեղի կունենա տարեվերջին: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Թրամփը Փերրիի պաշտոնաթողության մասին հայտնել Է Տեխաս կատարած այցի ժամանակ: Նրա խոսքով՝ Փերրին պաշտոնաթող լինելու ցանկության մասին իրեն հայտնել Էր տակավին կես տարի առաջ:
«Նա պլանավորում Է զբաղվել ինչ-որ այլ բանով: Նա հիանալի տղա Է»,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը, նշելով, որ Փերրին «ֆանտաստիկ աշխատանք» Է կատարել Էներգետիկայի նախարարությունում:
Նաեւ Թրամփը հայտարարել Է, որ Փերրիին փոխարինողն արդեն ընտրված Է, բայց չի նշել նրա անունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները քանիցս հայտնել են Փերրիի նախապատրաստվող պաշտոնաթողության մասին։