BATMAN գիտահետազոտական խումբը Օհայո նահանգի ԱՄՆ ռազմաօդային ուժերում անցկացնում է Google Glass-ի փորձարկում՝ մարտերում հնարավոր կիրառության համար: Այս մասին գրում է VentureBeat համացանցային պարբերականը:
BATMAN-ում կարծում են, որ «խելացի ակնոցը» կարող է օգտագործվել կործանիչների և ռմբակոծիչների գործողությունները համակարգելու համար, ինչպես նաև փրկարարական և որոնողական գործողություններում:
Հետազոտողները դեռևս գոհ են արդյունքներից: Նրանք նշում են, որ բացի մի շարք առանձնահատկություններից՝ թիմին ամենաշատը դուր է եկել «տեղեկատվության արագ հասանելիությունը»:









































